Թերապիա
Միգրենային գլխացավերը աշնանը սրացում են ապրում
Միգրենը գլխացավի ամենատարածված ձեւերից մեկն է: Պարբերաբար կրկնվող գլխացավերի մասին նշումների կարելի է հանդիպել դեռեւս Հիպոկրատի աշխատություններում:
Մարդկության գրեթե 11 տոկոսը տառապում է այս հիվանդությամբ, որից 10 տոկոսի մոտ դասական տեսակն է: Ցավը կարող է տեւել 1 ժամից մինչեւ մի քանի օր` սկսելով գլխի մի կողմից: Ցավը կարող է կենտրոնանալ ճակատային մասում քունքերի մոտ, իսկ երբեմն էլ կարող է թվալ, որ ցավը տարածվել է ձեր ամբողջ մարմնով: Երբեմն ցավն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով, գլխապտույտով ու հաճախամիզությամբ, լույսի ու ձայների հանդեպ գերզգայունությամբ: Միգրենի նոպաներն առանձնանում են իրենց սրությամբ ու հաճախականությամբ: Միգրենի պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ:
Ահա դրանցից մի քանիսը. որոշ տեսակի սննդամթերքի հանդեպ զգայունությունը` հատկապես ալկոհոլն ու ամինաթթուներ պարունակող սննդամթերքները, եղանակի կտրուկ փոփոխությունները, ֆիզիկական լարվածությունը, պայծառ կամ անընդհատ թարթող լույսը, քնելու ռեժիմի խանգարումը, տհաճ հոտերը, ծովի մակարդակից շատ բարձր գտնվելը, արյան մեջ շաքարի ցածր տոկոսը, կանանց մոտ հորմոնային շարժը, որ կապված է դաշտանային ցիկլի հետ:
Հիմնականում միգրենի նշաններ կարող են առաջանալ 15-30 տարեկանում: Գիտնականների կողմից ապացուցվել է, որ միգրենով հիվանդների մոտ 70 տոկոսն ունեն նույն գանգատով բարեկամներ ու ազգականներ, իսկ ավելի հաճախ, եթե երեխայի մոտ միգրենի երեւույթներ են ի հայտ գալիս, հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողներից մեկն անպայման տառապում է միգրենով: Միգրենից առաջացած ցավերն ավելի կարող են սաստկանալ կռանալու կամ այլ ֆիզիկական աշխատանք կատարելու ժամանակ:
Յուրաքանչյուրը, որ տառապում է ուժեղ գլխացավերից, պետք է անցնի բժշկական հետազոտություն, որպեսզի բացառվեն ավելի լուրջ հիվանդությունները` ուռուցք, գլխուղեղի անոթների անեւրիզմա եւ այլն: Այս հիվանդության բնույթն ու ընթացքն այնքան տարբեր է, որ բուժման մոտեցումներն էլ պետք է խիստ անհատական լինեն: Հաճախ մեկին օգնող միջոցները կարող են անօգուտ լինել մյուսի համար: Այնպես որ, միգրենի բուժման առաջին սկզբունքը անհատական մոտեցումն է, համբերությունը պացիենտի կողմից: Պետք է նաեւ հաշվի առնել, որ միգրենը բուժվում է ոչ միայն դեղամիջոցներով, այլ նաեւ դրան նպաստող գործոնները վերացնելով: Նաեւ մեծ կապ ունի կենսակերպը:
Միգրենի բուժման ժամանակ օգտագործվում են անալգետիկների խմբի պրեպարատներ: Պետք է այս ընթացքում հրաժարվել ծխելու սովորությունից, ալկոհոլից եւ հնարավորինս կարգավորել քունը: Մինչեւ նոպայի ավարտը պետք է պառկել լուռ ու ոչ այնքան լուսավոր ու սառը սենյակում: Երբեմն նույնիսկ խորհուրդ է տրվում գլխի վրա սառույց կամ սառը մի բան դնել: Նոպայի ժամանակ չի կարելի խմել սուրճ, թեյ ու նարնջի հյութ: Եթե հիվանդին քնելն օգնում է, ուրեմն նա պետք է նաեւ հանգստացնող պրեպարատներ ընդունի եւ քնի, որքան ցանկանում է: Այս հիվանդությանը պրոֆիլակտիկ բուժում չեն նշանակում հղիության դեպքում: Նաեւ պետք է շատ զգույշ լինել ցավազրկող պրեպարատներ օգտագործելիս: Ցանկացած ցավազրկող միջոց, նույնիսկ բժշկի կողմից նշանակվածները, չի կարելի օգտագործել մեկ շաբաթվա մեջ երկու անգամից ավելի: Բանն այն է, որ դեղերի սիստեմատիկ գործածությանը օրգանիզմը սովորում է, եւ դրանք այլեւս ոչնչով չեն կարողանում օգնել գլխացավերին, իսկ նոպաները հաճախակի բնույթ են սկսում կրել: Այս դեպքում պետք է դիմել բժշկի, որպեսզի բժիշկը կարգավորի գլխացավերից ազատվելու ծրագիրը: Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ միգրենի համար լավագույն միջոց է հանդիսանում սեռական կյանքով ապրելը: Արյան մեջ կորտիկոստերոիդների մակարդակի բարձրացումը գրգռվելու եւ օրգազմի ժամանակ հանդիսանում է շատ լավ անալգետիկ:
Միգրեն հրահրող գլխավոր 5 պատճառները.
Առաջին տեղում են սթրեսները, տագնապային վիճակը, անհանգստությունն ու դեպրեսիան, քնի պակասն ու ավելցուկը, շատ պայծառ լույսը, եղանակի (աշնան եւ գարնան սկզբին) կամ կլիմայի փոփոխությունը, գերհոգնածությունն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Երկրորդ տեղում է հորմոնային շարժը: Օրինակ, շատ կանանց մոտ գլխացավերը սկսում են դաշտանային ցիկլից առաջ, որ հաճախ անվանում են դաշտանային միգրեն:
Երրորդ տեղում է քաղցը: Այսինքն, երբ մենք բաց ենք թողնում սնունդ ընդունելու ժամը, արյան մեջ ընկնում է շաքարի քանակը, եւ միգրենը պատասխանում է նոպայով:
Չորրորդ տեղում է հոտերի առկայությունը: Այս դեպքում տարբեր հոտերի պատճառով առաջացած գլխացավը որոշ մասնագետներ վերագրում են ալերգիկ ֆոնի:
Եվ վերջին տեղում է մարսողական համակարգի հիվանդությունների սրացման պատճառով սկսվող միգրենը: Իհարկե, նման նոպայանման ցավերը միշտ չէ, որ պետք է բուժել դեղերով:
Կարելի է փորձել առաջարկվող տարբերակները:
- Միգրենի դեպքում վերցնել հավասարաչափ` կատվախոտի արմատ, առյուծագի: Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել երեք բաժակ եռջուր: Թրմել ողջ գիշեր: Առավոտյան քամել եւ ընդունել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:
- Վերցնել հավասարաչափ ուրց ու եղեսպակ: 3 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ եռջուր եւ թրմել ողջ գիշեր: Առավոտյան քամել ու խմել նույն ձեւով: Ջրիկ մաքուր մեղրը մերսել գլխի մաշկին, գլուխը փաթաթել սրբիչով եւ թողնել 5-6 ժամ (եթե մեղրը մաքուր է, այն ամբողջությամբ ներծծվում է մաշկի մեջ): Հետո մազերը լվանալ: Կրկնել 10 օր: Արդյունքը կզգաք ինքներդ:
- Կանաչ թեյախոտով պատրաստել թեյ, ավելացնել մի քիչ անանուխ եւ խմել 1 բաժակ, իսկ երեկոյան գլուխը լվանալ խնկածաղկի ջրաթուրմով:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն